«Տրամադրությունը լավ է, «Սաբուրթալոյի» հետ խաղին պատրաստ ենք». Վարդան Մինասյան

Այսօր երեկոյան ՈՒԵՖԱ–ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ–Արմենիան» կմրցի «Սաբուրթալո» վրացական ակումբի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանում պարտվելուց հետո «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներն այսօր «Սաբուրթալոյի» հետ կխաղան Թբիլիսիում։ Երևանյան խաղը տեղի է ունեցել ապրիլի 6–ին և ավարտվել 2:1 հաշով՝ հօգուտ հյուրերի։

Ինչու «Արարատ–Արմենիան» չկարողացավ հաղթել Վրաստանի չեմպիոնին. պարզաբանում է Մինասյանը

«Մենք պատրաստ ենք։ Տրամադրությունը շատ լավ է, որովհետև Հայաստանի առաջնության նախորդ խաղը հաղթեցինք։ Ճիշտ է՝ դժվարությամբ, բայց արեցինք դա»,-ասել է «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նա հույս է հայտնել, որ հաջորդ խաղում կփորձեն բարձր տեմպը պահպանել ամբողջ խաղի ընթացքում:

«Փորձելու ենք բալանսավորված ֆուտբոլ ցուցադրել և տեսնել, թե ինչպես է ընթանում խաղը։ Միշտ պետք է հետևել խաղի սցենարին և ըստ դրա փոփոխություններ մտցնել խաղում», – ասել է Մինասյանը։

«Արարատ-Արմենիան» չկարողացավ հաղթել վրացական «Սաբուրթալոյին». լուսանկարներ

Ակումբի գլխավոր մարզչի խոսքով` նախորդ հանդիպման համեմատ՝ այս խաղի մարտավարությունում զգալի փոփոխություններ կլինեն։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։