ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այսօր լուրեր էին տարածվում, թե իբր վթարի է ենթարկվել համայնքային հիմնարկի աղբահավաք մեքենան։ facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Իրականում, մեքենան, որ վթարի է ենթարկվել, կապ չունի համայնքային հիմնարկի հետ։ Նկարում պատկերված մեքենան փորձել է շինարարական աղբ թափել ոչ սահմանված վայրում, և քանի որ տեղանքը նախատեսված չի եղել նման գործողության համար, մեքենան իր քաշի տակ շուռ է եկել ձորը»,– գրում է Կուբատյանը` միաժամանակ նաև շրջված ավտոմեքենայի լուսանկարը հրապարակելով։
Նուբարաշենի աղբանոցը. գարշահոտությունը հաղորդող լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը միաժաանակ կոչ է անում շինարարական աղբը թափել միայն սահմանված վայրում՝ Նուբարաշենի աղբավայրում։