ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik.Դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է հայրենի Սոչիում, միևնույն ժամանակ՝ ուրախացնում Instagram–ի բաժանորդներին նոր լուսանկարներով և տեսանյութերով։
Նրա հրապարակած վերջին տեսահոլովակը 2 մասից է բաղկացած։ Առաջին մասում նրա հայրը` Սերգեյ Նշանովիչը, ջուրն է ցատկում զբոսանավից, որի վրա իր հանգիստն է անցկացնում Գալուստյանների ընտանիքը։ Երկրորդում նմանատիպ ցատկ է կատարում Միխայիլը։
Տեսանյութը Գալուստյանն ուղեկցել է մեկնաբանությամբ. «Քրքջում եմ։ Հայրս փոկի նման ջուրը մտավ։ Ես էլ հետևից։ Նա նայում է փորիս ու ասում. «Միշա», մի՛ փորձիր ինձնից առաջ անցնել»։
Սակայն օգտատերերին ավելի շատ հետաքրքրել է ոչ թե Գալուստյանի հոր չափերը, այլ նրանց երկուսի ցատկերը, և սկսել են համեմատել դրանք:
«Հայրիկը մտավ՝ ինչպես դանակը կարագի մեջ։ Հին դպրոց է։ Իսկ դու ձախողեցիր»,- գրում է aleksandr.evlampiev–ը։
«Հայրիկը պատահաբար ջրացատկով չի՞ զբաղվել», – հարցնում է jorkaev_888–ը։
«Կեցցե հայրիկը։ Գեղեցիկ ցատկ կատարեց», – նշել է viacheslavww–ը։
Այնպես որ, Միխայիլն օրինակ ունի. նա պետք է փորձի ջրացատկի տեխնիկան հղկել։
Իսկ ինչ վերաբերում է հոր փորին, նրան դա կարգավիճակով թույլատրելի է։ Չէ՞ որ Սերգեյ Գալուստյանը մասնագիտությամբ խոհարար է։
Հայաստանի հավաքականն՝ ընդդեմ Սոչիի հավաքականի․ Գալուստյանն անգթորեն հաղթել է հակառակորդին