Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին տեսակցելու համար Կարմիր խաչը քայլեր է ձեռնարկում

Արայիկ Ղազարյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տվյալ պահին համապատասխան մարմինների հետ երկխոսության մեջ են՝ Արցախի պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանի Ադրբեջանում հայտնվելու դեպքի առնչությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

«Արայիկ Ղազարյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել։ Սակայն մենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ երկխոսության մեջ ենք` նրան այցելելու համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

Արցախի ՊՆ–ն հորդորում է չհավատալ սահմանն անցած զինվորի մասին ադրբեջանական կողմի լուրերին

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: