Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

Հայաստանի վարչապետը նոր հնարք է գտել` Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին Երևանի տեսարժան վայրերին ծանոթացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Երևան այցելած զբոսաշրջիկներին անձամբ ներկայացնել մայրաքաղաքում եղած տեսարժան վայրերը։

Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում և ստուգում գները. լուսանկար

Նա օտարերկրացի զբոսաշրջիկների հետ ավտոբուսով զբոսնում է Երևանի փողոցներով և նրանց ծանոթացնում մայրաքաղաքի տեսարժան վայրերին։ Կառավարության ղեկավարն օտարերկրացիների հետ անգլերեն է հաղորդակցվում։

Վարչապետը մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է քաղաքի և Արգիշտի արքայի պատմությունը։

Մայրաքաղաքով ճամփորդությունը հեռարձակվում է վարչապետի Facebook-յան էջի ուղիղ եթերով։ Տուրի արդյունքում կնկարահանվի ֆիլմ։ Փաշինյանին ուղեկցում է դուստրերից մեկը` Շուշանը։