ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,–նշված է վարչապետի որոշման մեջ։
Ի դեպ, Արսեն Այվազյանը նախորդ տարի օգոստոսի 20–ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։ Իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը։ Նա եղել է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ։ Նա ոստիկանական համակարգում սկսել է աշխատել 2000 թվականից սկսած։