Գինու համտես և նվերներ. ՀՀ վարչապետը Կառավարության շենքում հյուրընկալել է զբոսաշրջիկներին

Մինչ այդ կառավարության ղեկավարը և դուստրը` Շուշան Փաշինյանը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով արտասահմանցի զբոսաշրջիկների հետ շրջել էին Երևանի փողոցներով, նրանց ներկայացրել մայրաքաղաքի պատմությունն ու տեսարժան վայրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել  է կառավարության շենք, գինի հյուրասիրել և խորհրդանշական նվերներ հանձնել նրանց։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

«Վարչապետ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք, շրջայց կատարել նրանց համար շենքի տարածքում և դահլիճներում, ծանոթացրել պատմությանը և ճարտարապետությանը: Շրջայցն ավարտվել է գինու համտեսով և վարչապետի կողմից զբոսաշրջիկներին խորհրդանշական նվերների հանձնմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ կառավարության ղեկավարը դստեր` Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով արտասահմանցի զբոսաշրջիկների հետ շրջել էր Երևանի փողոցներով, նրանց ներկայացրել մայրաքաղաքի պատմությունն ու տեսարժան վայրերը։

Գինու համտես և նվերներ. ՀՀ վարչապետը Կառավարության շենքում հյուրընկալել է զբոսաշրջիկներին

Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում: