ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթն ուշանում է։ Այս մասին իր facebook-յան էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերությունը` նշելով, որ ուշացման պատճառը օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդիրն է։
««Արմենիա» ավիաընկերությունն արդեն կապ է հաստատել Եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը դեպի Բարսելոնա արագացնելու և տեխնիկական խնդիրը վերացնելու համար: Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպի Երևան անվտանգ ապահովելու համար»,– ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը` պատճառած անհարմարության համար: