Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր աշխարհի 7 երկրներից` Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից։
Միջոցառումը ներառում է բեմադրություններ, street art երեխաների համար, ինչպես նաև վարպետության դասեր, ներկայացումների քննարկումներ և տեսանյութերի ցուցադրություններ։
Փառատոնը կընթանա մինչև օգոստոսի 15–ը ոչ միայն Ծաղկաձորում, այլ նաև Դիլիջանում։
Գլխավոր մրցանակը` Լեոնիդ Ենգիբարյանի ոսկե մեդալը, կստանան Հայաստան ժամանած բոլոր արտիստները։