«Ողջույն, Արարատ». «Մաշան և արջերը» հայտնի ռոք խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Արարատը տեսահոլովակում չեք գտնի, բայց մի շտապեք հիասթափվել... Այնտեղ ամեն ինչ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսական հայտնի  «Մաշան և արջերը» ռոք խումբը ներկայացրել է «Ողջույն, Արարատ» երգի նոր տեսահոլովակը։

Երգի պրեմիերան կայացել է դեռ 2016 թվականին, 2018 թվականին թողարկվել է սինգլը, իսկ արևելյան մոտիվներով տեսահոլովակը խումբը նոր է թողարկել։

«Տապանի բեկորների վրա՝ ես կասեմ քեզ՝ ողջո՛ւյն, Արարատ»,–երգում է Մաշա Մարկարովան։ Բուն Արարատը տեսահոլովակում չեք գտնի և հավանաբար կսկսեք տարակուսել։ Բայց... Մի՛ շտապեք հիասթափվել և ուշադիր դիտեք. տեսահոլովակի ամենասկզբում Արարատը կա, թեև՝ նկարած։

Անդերգրաունդային երաժշտության անկում, թե՞ հեղափոխությունից հետո մեզ ռոք պետք չէ

Եվ կրկին մի շտապեք հիասթափվել. գուցե խմբի անդամները պարզապես որոշել են գնալ ոչ այդքան բացահայտ և կրկնվող ճանապարհով: Գալ ու Արարատի մոտ տեսահոլովակ նկարահանել կարող են բոլորը, իսկ որակյալ երգ ստանալն ամեն մեկի խելքի բանը չէ։ Մաշային և արջերին, մեր կարծիքով, դա հաջողվել է։

Ֆուտբոլ՝ ռուսական ռոքի հնչյունների ներքո և սերիալների սիրելի հերոսի հետ