Ծեծկռտուք «Շառլոտ Կաբառե» ակումբում. տուժածները հոսպիտալացվել են

Ակումբի երեք աշխատակից, այդ թվում այժմ տնօրենի պարտականությունները կատարող մի երիտասարդ, ծեծի են ենթարկել տղաներին։
Sputnik

Երեկ միջադեպ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբառե» ակումբի դիմաց։

Խմբակային ծեծկռտուք Կոտայքում. գլխի վնասվածք է ստացել նաև 8 տարեկան երեխան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` զովունցի երկու երիտասարդ, գտնվելով ոչ սթափ վիճակում, ցանկացել են մտնել ակումբ, սակայն աշխատակիցները թույլ չեն տվել` նրանց հորդորելով հեռանալ։ Երիտասարդները պնդել են և ակումբ մտնելու հարցի շուրջ վեճ է սկսվել։ Շուտով այն վերածվել է հայհոյախառն ծեծկռտուքի։ Ակումբի երեք աշխատակից, այդ թվում ներկայումս տնօրենի պարտականությունները կատարող մի երիտասարդ, ծեծի են ենթարկել տղաներին։

Նրանցից մեկը գիտակցությունը կորցրել է։ Ծեծված երիտասարդները հոսպիտալացվել են Արմենիա բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով` նրանք ստացել են կոտրվածքներ ու սալջարդեր, ինչպես նաև այլ վնասվածքներ`մարմնի տարբեր մասերում։ Ըստ լուրերի` միջադեպից րոպեներ անց դեպքի վայր հասած ոստիկանները երեք անձի բերման են ենթարկել։

Մանրամասները պարզվում են։