Արցախի իշխանությունները սահմանն անցած զինվորին հայրենիք վերադարձնելու ջանքեր են գործադրում

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացրել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Արցախի ՊՆ–ն հորդորում է չհավատալ սահմանն անցած զինվորի մասին ադրբեջանական կողմի լուրերին

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Նա այս տարվա հունվար ամսին էր զորակոչվել բանակ։