ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Թուրքական Մարմարա կղզում, որտեղ հրդեհ է բռնկվել, շտապ տարհանում են բոլոր զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Հրդեհը սկսվել էր Մեսթանագա բնակավայրի մոտ, այնուհետև կրակը տարածվել է անտառներով։ Երկու տուն այրվել է, շուրջ 60 ընտանիք տարհանվել։
Ամբողջ ափը պատվել է ծխով, կրակը հասել է ափամերձ սրճարաններին և հյուրանոցներին։
Այսօր ավելի քան հազար զբոսաշրջիկ է տարհանվել նաև իսպանական Գրան Կանարիա զբոսավայրում` անտառներում բռնկված հրդեհների պատճառով։ Այնտեղ հրշեջ ծառայություններն արդեն մարել են կրակը։