Երևանում 15-ամյա տղայի են դանակահարել

Պատանին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Դանակահարություն Երևանում. 30–ամյա տղամարդը վնասվածք է ստացել որովայնի շրջանում

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 15-ամյա մի տղա, որի որովայնին կտրած-ծակած վնասվածք է եղել։

Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Այս պահին ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները պարզում են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է պատանին դանակահարվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժած անչափահասը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է։

Աբովյանում անչափահասներ են դանակահարվել . դանակահարողը ևս 15 տարեկան է