Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Համահայկական խաղերի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներն արդեն «բարեկամական» կապեր են հաստատում իրար հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիեննայի պատվիրակության պատասխանատու Սեպուհ Բաղդոյանը։

Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

Համահայկական խաղերի մասնակիցներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Համահայկական խաղերի շնորհիվ մեր երեխաները ծանոթանում են իրար հետ, շփվում ու կապեր հաստատում։ Դեռ ո՞ւր եք` խնամիություն ենք անելու, ամուսնացնելու ենք մեր երիտասարդներին իրար հետ,  ոչ թե օտարների»,–ասաց Բաղդոյանը։

Արցախի հաղթական հողը ուժ էր տալիս. Հարություն Թահմազյանը`Համահայկական խաղերի մասին

Նրա խոսքով` Վիեննայի պատվիրակությունը 2003–ից մասնակցում է Համահայկական խաղերին և ամեն տարի պարտադիր այցելում Ծիծեռնակաբերդ։ Բաղդոյանն ասում է` չնայած այս տարի որոշ կազմակերպչական թերություններ կային, սակայն այն ավելի տպավորիչ անցավ, քանի որ բացումը տեղի ունեցավ Արցախում։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ նշեց, որ ամեն տարի միջոցառման  շրջանակում  այցելում են Ծիծեռնակաբերդ։ Նրա խոսքով` Համահայկական խաղերին մասնակցում են Ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդները, ուստի այդ այցելությունը  խորհրդանշական է։

Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

«Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները պետք է տեսնեն ամեն ինչ, անպայման այցելեն թանգարան։ Ջարդերի մասին գրքերում կարդալն այլ  բան է, հուշահամալիր այցելելն ու թանգարան գնալը` բոլորովին այլ։ Կարծում եմ` ամեն հայ պետք է իր պատմությունը շատ լավ իմանա»,–ասաց նա։

Համահայկական խաղերի մասնակիցներից Կիպրոսի Նիկոսիա քաղաքի պատվիրակության անդամ Անդրանիկ Ասճյանը նշեց, որ Ծիծեռնակաբերդ այցելությունը կարևոր է, որովհետև իրենք պարտավոր են նախնիների ուխտը` Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը շարունակեն։

Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ

Ասճյանը նշեց, որ Կիպրոսում հայերի հանդեպ վերաբերմունքը շատ լավ է. այնտեղ երեխաները հայկական նախակրթարան են հաճախում ու անվճար սովորում ։ «Բոլոր հայ երեխաները հայկական դպրոց են գնում ու շատ լավ գիտեն իրենց ինքնությունը։ Բախտավոր երկրներից ենք, քանի որ մինչ օրս մեր տներում գերազանց հայերեն ենք խոսում»,–ասաց նա։

Մուսա լեռում վառված ջահը հասավ Արցախ. Ստեփանակերտում մեկնարկեց «Համահայկական խաղեր»-2019

Ասճյանը նշեց նաև, որ Կիպրոսում ապրող մի շարք հայեր Հայաստան վերադառնալու ցանկություն ունեն, սակայն ուզում են ՀՀ–ի տնտեսական պայմանները մի փոքր էլ բարելավվեն։

Հիշեցնենք` Համահայկական խաղերի առաջին 3 օրը` օգոստոսի 5-8-ը  մրցումներն անցկացվել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, օգոստոսի 9-ից մինչև դրանք շարունակվում են  Երևանում: Փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին` Երևանի Ազատության հրապարակում:

Համահայկական խաղերն այս տարի ընդգրկում են 17 մարզաձև։

Ի դեպ, Իրանի վոլեյբոլի «Սիփան» թիմը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գուսան Տոտիկի «Ախպերս ու ես» երգը կատարեց։

Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ