Վիճաբանություն Նոր Նորքում. 32-ամյա տղամարդը սպառնացել է սպանել ոստիկանին

Ոստիկանական հավելյալ ուժեր կանչելու անհրաժեշտություն է եղել։ Վեճի բոլոր մասնակիցները ոստիկանությունը բերման է ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Նոր Նորքում գտնվող Դիվա գիշերային ակումբի մոտ հերթական խմբակային վեճն է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող կարմիր բերետավորները։ Վեճի մասնակիցներից մեկը հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա, քաշքշել նրան ու պատռել համազգեստը։

Վեճ ու ծեծկռտուք Կոտայքում. կասկածյալների թվում են նաև Պտղնիի գյուղապետի որդիները

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու ձեռքին դանակ է եղել. նա ոստիկաններին սպառնացել է, որ կսպանի նրանց։ Անմիջապես հավելյալ ուժեր են հրավիրվել դեպքի վայր, որտեղից վեճի բոլոր մասնակիցները, այդ թվում` դանակավորը, բերման են ենթարկվել ոստիկանություն։

Տղամարդը մայրաքաղաքի բնակիչ է, 32 տարեկան, չի աշխատում։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։