Շաքարավազ, մսի ու ձկան պահածո. Սիրիա մարդասիրական օգնություն է ուղարկվել

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից 140 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի— Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա է ուղարկվել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին

«Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին: Մարդասիրական օգնությունը նախատեսված է Սիրիայի բնակչության համար, որը տուժել է ռազմական կոնֆլիկտի հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ 9 բեռնատարներում բեռնված մարդասիրական օգնություն է ճանապարհվել դեպի Սիրիա: Ցոլակյանի խոսքով` 140 տոննա բեռ է ուղարկվել Սիրիա։
«Այն պարունակում է մսի պահածո՝ 52,5 տոննա, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, ինչպես նաև չոր օրապահիկ՝ մոտ 14,5 տոննա քաշով»,–ասում է նախարարը։
Հայկական և ռուսական կողմերի ներկայացուցիչները մարդասիրական օգնությունը հանձնելու են Սիրիայի կարմիր մահիկի ներկայացուցչությանը, որի միջոցով էլ պետք է իրականացվի հետագա բաշխումը: