ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը երեքշաբթի քննարկել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին։
Գրիգորյանը և Պատրուշևը զրուցել են նաև ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկու երկրների գործակցության շուրջ։
ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը Երևանում
Պատրուշևն ընդգծել է Մոսկվայի և Երևանի սերտ գործակցության կարևորությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում։ Նրա կարծիքով` այդ խնդիրները լուրջ նշանակություն ունեն երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար։