Ավետիսյան. «Խշխշան պալարի հարցում թերացել են գյուղատնտեսության ոլորտի մասնագետները»

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի արոտավայրերում խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքերի մասին տեղեկատվությունը և նշել, որ խնդիրը կապված է պատվաստումների ուշացման հետ, իսկ խշխշան պալարին առնչվող կասկածները հիմնավոր են:
Sputnik
Ավետիսյան. «Խշխշան պալարի հարցում թերացել են գյուղատնտեսության ոլորտի մասնագետները»

Գեղարքունիքի մարզում գրանցված խոշոր եղջերավորների անկման դեպքերի պատճառը Էկոնոմիկայի նախարարությունում աշխատող

գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն են։ Պատվաստումները պետք է կատարվենին դեռևս  գարնանը: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեորգի Ավետիսյանը։

Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը

«Այդ հարցում թերացել են գյուղատնտեսության ոլորտի մասնագետները, ովքեր հիմա էկոնոմիկայի նախարարության կազմում են: Նրանք են պատվիրում պատվաստանյութն ու իրականացնում պատվաստումների գործընթացը: Դեռ լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքները հայտնի չէն: Այդուհանդերձ կարծում եմ, որ անասունների անկման պատճառը հենց այդ հիվանդությունն է։ Այստեղ կա ևս մեկ խնդիր. խշխշան պալարով հիվանդ անասունի միսը չի կարելի սննդակարգում օգտագործել»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով` խշխշան պալարի դեպքեր դրանից առաջ գրանցվել էին նաև Շիրակի մարզում: Գեղարքունիքի մարզում ևս մեկ դեպք է արձանագրվել:

«Մասնագետները մեկնել են Գեղարքունիքի մարզ, սակայն անասուններն արդեն թաղված են եղել, հետևաբար վերջին դեպքի կապակցությամբ անասնաբույժներին չի հաջողվել նմուշառումներ վերցնել»,-ասաց նա:

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ

Ըստ Ավետիսյանի` մարզերում  ոչ միայն մասնագետների թվաքանակի նվազման, այլև որակի անկման խնդիր կա:

«Հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է: Անասնաբույժերի հետ կնքվում են անհատական պայմանագրեր, համաձայն որի  նրանք, համապատասխան պատվերների դեպքում, պետք է իրականացնեն անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումներ: Այդուհանդերձ, անասնաբույժի մասնագիտությունը մեղմ ասած հրապուրիչ չէ»,- ընդգծեց Ավետիսյանը։

Գեղարքունիքում սատկած կովերի տերերը հատուկ են կենդանիներին տարել լճի ափ. նախարարի վարկածը

Նրա խոսքով` խնդրի լուծման միակ ճանապարհը մասնագետների աշխատավարձի բարձրացումն է ու նորմալ սոցիալական պայմանների ապահովումը։