Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն

Հայկ Մարությանը հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն, իսկ հսկողությունը կուժեղացվի։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները:

Քաղաքապետարանը «Սանիթեքում» ուսումնասիրություն կանի

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:

«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,-նշել է քաղաքապետը:

Աղբի հարցը քննարկում են առանց Հայկ Մարությանի. ինչո՞ւ քաղաքապետը չի եկել ավագանու նիստին

Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ տեղեկացվեց, որ նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են: