Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հապշտապ վաճառքի է հանվել

Կիբար Խալվաշին «Ռուսթավի 2-ը» չի տա «ոչ պաշտոնական սեփականատեր և կառավարիչ» Միխեիլ Սաակաշվիլուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականատեր Կիբար Խալվաշին մտադիր է աճուրդով վաճառել ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը, հաղորդում է Sputnik Գրուզիան` հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Առնետ Իվանիշվիլիին չեմ ների». նոր սկանդալ «Ռուսթավի–2-ի» նախկին գլխավոր տնօրենի շուրջ

Խալվաշին հեռուստաընկերությունը վերադարձրել է հուլիսի 18-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հիման վրա։ Դրանից անմիջապես հետո նա ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից ազատել է Նիկա Գվարամիային, որը, Խալվաշիի կարծիքով, «Ռուսթավի 2–ն» օգտագործել է բացառապես որպես քաղաքական գործիք։

«Ցավոք, ֆինանսական հնարավորությունները բավարար չեն ընկերությունը խորը ճգնաժամից դուրս բերելու համար։ Որոշել եմ թափանցիկ մրցույթի ճանապարհով վաճառել «Ռուսթավի 2-ը» նրան, ով կվճարի ամենաբարձր գինը։ Հաշվի առնելով այն, որ ընկերությունը սուր ֆինանսական ճգնաժամի առաջ է կանգնած, մրցույթը պետք է ավարտվի մեկ շաբաթվա ընթացքում»,-գրել է Խալվաշին։

Պուտինին հայհոյելու համար «Ռուսթավի 2» հեռուստահաղորդավարին հեռացրել են աշխատանքից

Քաղաքական շահարկումներից խուսափելու համար Խալվաշին պատրաստ է գործ ունենալ միայն այն գնորդների հետ, որոնք կհաստատեն իրենց մտադրությունների լրջությունը՝ 1 միլիոն դոլար կփոխանցեն հատուկ մրցութային հաշվին։

Նա նշել է, որ «Ռուսթավի 2–ը» հայտնվել է ֆինանսական աղետի եզրին նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մեղքով. ընկերության վարկային պարտավորվածությունը հասնում է 70 միլիոն լարիի (մոտավորապես 24 միլիոն դոլար)։ Գործարարը պնդում է, որ Գվարամիան հնարավոր ամեն ինչ արել է ընկերությանը վնաս հասցնելու համար։

Միաժամանակ նա նշել է, որ չի պատրաստվում հեռուստաընկերությունը վաճառել «Ռուսթավի 2–ի» «ոչ պաշտոնական սեփականատեր և կառավարիչ» Միխեիլ Սաակաշվիլուն։

Թբիլիսիում հարձակվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աշխատակիցների վրա. կա վիրավոր