ՌԱԴԻՈ

Պարսյան. «Չպետք է ուրախանանք, որ խոշոր հարկատուներն ավելի մեծ հարկեր են վճարում»

Հայաստանի տնտեսությունը գնում է գերկենտրոնացման, և կառավարությունը պետք է վերլուծի և հասկանա՝ ինչպես վերաբաշխել մեր ազգային արդյունքը։
Sputnik
Պարսյան. «Չպետք է ուրախանանք, որ խոշոր հարկատուներն ավելի մեծ հարկեր են վճարում»

Տնտեսագետ  Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետի ներկայացրած տվյալներին, ըստ որոնց՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%։

Հարկատուների վճարումների հավելաճն այս տարվա առաջին կիսամյակում 14 տոկոս է կազմել. Փաշինյան

«Չպետք է ուրախանանք, որ խոշոր հարկատուներն ավելի մեծ հարկեր են վճարում, քանի որ դա տեղի է ունենում նաև փոքր և միջին բիզնեսի հաշվին»,-Sputnik Արմենիային ասել է Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ մեր տնտեսությունը գնում է գերկենտրոնացման, և կառավարությունը պետք է վերլուծի և հասկանա՝ ինչպես վերաբաշխել մեր ազգային արդյունքը։

Տնտեսագետը մտահոգված է. խոշորների խոշորացման արդյունքում փոքր ու միջին բիզնեսը չի դիմանում մրցակցությանը և դուրս է մնում շուկայից։ 

«Փոքր ու միջին բիզնեսը չի հասցնում աճել և արագ գնում է սննկացման կամ խոշորների կողմից կլանման, ինչի արդյունքում տնտեսության մեջ գերկենտրոնացում է լինում»,-ասել է Պարսյանը։

Հարկային արտոնություններ, նոր աշխատատեղեր, ներդրումներ. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

 

Ըստ տնտեսագետի` շարունակվող տենդենցը մտահոգիչ է, քանի որ փոքր և միջին հարկ վճարողների տեսակարար կշիռն ամեն տարի կրճատվում է։