ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Samsung Electronics ընկերությունը ներկայացրեց Galaxy A10s սմարթֆոնը, որն այս տարվա փետրվարին թողարկված Galaxy A10-ի կատարելագորված տարբերակն է։ Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական էջը։
Սմարթֆոնն ունի 6,2 դյույմանոց և 1520 x 720 կետայնությամբ Infinity-V էկրան, 8 միջուկանի միբյուրեղանի համակարգ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն։ Հիշողության ծավալը հնարավոր է շատացնել մինչև 512 ԳԲ microSD տեսակի քարտերի միջոցով։
Ի տարբերություն A10 մոդելի 3400 մԱ·ժ տարողությամբ մարտկոցի՝ այս մեկի մարտկոցի տարողությունը 4000 մԱ·ժ է։ Հիմնական տեսախցիկը դարձել է կրկնակի․13 Մպ հիմնական տվիչին ավելացվել է նաև ևս մեկը՝ 2 Մպ կետայնությամբ։ Դիմային տեսախցիկը դարձել է 8-մեգապիքսելանոց։
Galaxy A10s սմարթֆոնն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով։ Կոնկրետ գներ և թողարկման ամսաթիվ ընկերությունը դեռ չի հայտնում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ներկայացվեց միանգամից երկու մոդել՝ Note 10 և Note 10+: Երկու մոդելներն էլ համալրված են նոր՝ Exynos 98 25 պրոցեսորով, որը նույնպես ներկայացվեց հենց ցուցադրության օրը: Որոշ երկրներում այն կփոխարինվի Snapdragon 855+ - ով ։ Ի դեպ, սա առաջին անգամ է, երբ Galaxy S-ի և Galaxy Note-ի վրա տարբեր չիպեր են տեղադրվում։
Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը
8 ԳԲ օպերատիվ հիշողություն ունի Note 10-ը և 12 ԳԲ` Note 10+-ը, պահեստավորման ծավալը` 256 ԳԲ, բայց այն կարող է ավելացվել microSD հիշողության քարտով մինչև 1 TB (միայն Note 10+):
Կրտսեր մոդելը ստացել է 3500 mAh հզորությամբ մարտկոց, ավագը ՝ 4300։ Galaxy S10-ի նման երկուսն էլ ռևերսիվ լիցքավորման հնարավորություն ունեն, այսինքն` կկարողանան լիցքավորել «խելացի» ժամացույցները, ականջակալները և այլ գաջեթներ: