Լուսինե Թովմասյանը նորածին որդու լուսանկարն է հրապարակել

Գեղեցկուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նա ընտանիքի հետ Հայաստան կվերադառնա սեպտեմբերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օրեր առաջ երկրորդ անգամ է մայր դարձել, հրապարակել է նորածին որդու լուսանկարը:

Լուսինե Թովմասյանը նորածին որդու լուսանկարն է հրապարակել

Գեղեցկուհին իր Instagram-ի էջի «Stories» բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ) հրապարկված լուսանկարներից մեկում պատկերված է Լուսինեի գեղեցկուհի դուստրը՝ Արիանան։ Փոքրիկը թղթի վրա նկարում է։ Մյուս լուսանկարում Լուսինեն է`որդու հետ։

«Իմ ներքին ձայնն ինձ չի խաբում». անկեղծանում է Լուսինե Թովմասյանը

«Ողջույն, կիրակի»,- լուսանկարին կից գրել է Լուսինեն:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 4-ին ԱՄՆ-ում ծնվել է Լուսինե Թովմասյանի որդին:

Գեղեցկուհին հրապարակել էր ջերմ ընտանեկան լուսանկար և հայտնել որդու անունը:

«Առաջին տեղում ընտանիքս է». ինչպես է Անահիտ Շահբազյանը նշում ծննդյան օրը

«Լույս աշխարհ եկավ նա... նա, ով այնքան սպասված և այնքան սիրված էր, որ չի կարող անգամ պատկերացնել։ Մեր հրաշք և երջանկություն... շնորհակալ ենք, որ ընտրեցիր հենց մեզ և փոխեցիր մեր կյանքի ընթացքն ու իմաստը։ Սիրում ենք քեզ անսահման, մեր Ալեք 04.08.2019»,-լուսանկարին կից գրել էր Լուսինեն։

Լուսինե Թովմասյանը նորածին որդու լուսանկարն է հրապարակել

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝ Արիանան, 4 տարեկան է։