Լևոն Արոնյանը սևերով հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանային

Այս պահին Լևոն Արոնյանը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում սևերով հաղթանակի հասավ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Հայ գրոսմայստերը 7-րդ տուրում Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում:

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում պարտության մատնեց ադրբեջանցի մարզիկին

8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Ռիչարդ Ռապորտի, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակներով կխաղա Յու Յանջի հետ:

Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը։

Այս պահին Լևոն Արոնյանը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 9 միավորով Վաշիե-Լագրավն է, իսկ Ֆաբիանո Կարուանան 8 միավորով երրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 11–ին, Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: