ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 11-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շահումյան փողոցում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նախ վեճ է տեղի ունեցել, որի մի կողմը ընտանիքի անդամներ են եղել՝ ամուսիներն ու նրանց որդին։
Ինչ-որ անձինք մեքենաներով եկել են բակ, տնից դուրս կանչել նրանց, ինչից հետո սկսվել է հայհոյախառն վեճը: Քիչ անց մասնակիցներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել։
Անհանգստացած հարևաններն էլ ահազանգել են ոստիկանություն։
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ իրավապահները պարզել են միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ կրակողի ինքնությունը:
Անասնագոմ ես ուզու՞մ, մեր ծրագրով կառուցիր. անասնապահական ծրագրի պատճառով վեճեր են ծագել
Բոլորը բերման են ենթարկվել։
Դեպքի մանրամասները պարզվում են։