Եգիպտական էկզոտիկ տրանսպորտային միջոց. Սոֆի Դևոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել

Պարուհին այս օրերին ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հայտնի պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը Instagrami-ի իր էջում, նոր լուսանկար է հրապարակել հանգստից, որում նստած է ուղտի վրա:

«Եգիպտական տրանսպորտային միջոց: Իրականում այս նկարը ստանալու համար հարկավոր էր շրջանցել սեփական վախերը»,-գրել է պարուհին:

Պարուհու մայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի  Զարուհի Բաբայանը, նույնպես  նկարվել է ուղտի վրա:

«Եգիպտական տաքսի, իսկ դուք ո՞րն եք նախընտրում»,-լուսանկարին կից գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Սոֆի Դևոյան կրտսերը տևական ժամանակ կբացակայի Հայաստանից: Պարուհի-դերասանուհին ուսումը շարունակելու է արտերկրում։ Sputnik Արմենիան Սոֆիի հետ զրուցել էր մասնագիտական ընտրության, արտերկրում ուսումը շարունակելու , ընտանիքի արձագանքի և սեփական ոճը կերտելու ցանկության մասին: