Արցախի հաղթական հողը ուժ էր տալիս. Հարություն Թահմազյանը`Համահայկական խաղերի մասին

Հարություն Թահմազյանի խոսքով` Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Համահայկական ամառային 7 –րդ խաղերն արդեն հաղթահարել են մրցումային  առաջին փուլերը։ Ավարտվել են բազկամարտի, հեծանվասպորտի, սպորտային պարերի, շախմատի, լողի, բադմինթոնի և գոլֆի մրցումները: Որոշ մարզաձևերում  հաղթողներն հայտնի են:

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Համահայկական ամառային 7- րդ խաղերին մասնակցող Կիպրոսի պատասխանատուն՝ Հարություն Թահմազյանը, իր ընտանիքի օրինակով պատմում է, որ Համահայկական խաղերը հայ երիտասարդներին օգնում են նաև ընտանիքներ կազմել: Նրա աղջիկն, օրինակ, ամուսնացել է լոնդոնահայ երիտասարդի հետ:

Հարություն Թահմազյանը հիացած է այս խաղերի բացմամբ: Նրա կարծքով՝ սա լավագույնն էր համահայկական խաղերի պատմության մեջ, քանի որ Արցախում հաղթական հողի վրա ես քայլում, և այդ հողը ուժ է տալիս:

Թահմազյանը նշում է, որ սպորտի միջոցով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք միասնությունը շատ ավելի էական դերակատարում ունի:

Համահայկական խաղերն, ըստ նրա, դեռ երիտասարդ են, շատ բան ունեն տալու հայությանը, իսկ Հայաստանում ակնհայտ դրական փոփոխություններն աշխարհասփյուռ հայերին այժմ ավելի շատ են բերում հայրենիք: