Արարատում իրար են բախվել հոր և որդու Mercedes–ները. վիրավորներից մեկը երեխա է

Վթարի հետևանքով 2 հոգի` Եղվարդ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 оօգոստոսի — Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղում այսօր՝ օգոստոսի 12-ին, բախվել են հոր և որդու մեքենա

Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. նույն ընտանիքից երեք մարդու բերման են ենթարկել
ները:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հրայր Դավթյանի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի` Եղվարդ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են: