ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք.
Փաշինյանը կարևորել է Կազիմիրովի դերը որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ, նշելով, որ նա լրջագույն ավանդ է ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում:
Արցախյան խնդիր. ինչը ՌԴ-ի համար առաջնային է, ԱՄՆ–ի համար լուսանցքից այն կողմ է
«Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ»,-ասվում է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:
Փաշինյանն ընդգծել է, որ իր միջնորդական գործունեությունն ավարտելուց հետո էլ Կազիմիրովը չի հեռացել տարածաշրջանից՝ մշտապես իր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին, և հայ ժողովուրդը դա բարձր է գնահատում:
Ղարաբաղը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին. Կազիմիրով