Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը

ՀՀ քաղաքացու` Ադրբեջանի սահմանը հատելու մասին առաջինը հաղորդել էր ադրբեջանական կողմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի: Քիչ առաջ այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,– նշում է Հովհաննիսյանը` այլ տեղեկություններ չհրապարակելով:

Մինչ այդ ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի հայտարարությունը վկայում է հայ ժողովրդի նկատմամբ ատելության մշակույթի մասին. ԱԳՆ

Նրանց տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին մոտ։ Սահմանախախտն, ըստ ադրբեջանական աղբյուրի, ՀՀ զինծառայող Արա Հայկի Ղազարյանն է։

Նշենք, որ մինչ այդ Արցախի զինված ուժերում Sputnik Արմենիային այս տեղեկությունները հրաժարվում էին մեկնաբանել։