Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, նրան տեսնողներն ասում են, որ շատ լավ տրամադրություն ուներ, չէր դժգոհում ծառայությունից։ Անգամ խոսում էր ապագայի ծրագրերի մասին, որոշել էր ծառայությունից հետո կրթություն ստանալ և ծրագրավորող դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մարտական դիրքը լքած 19–ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։

Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա այս տարվա հունվար ամսին էր զորակոչվել բանակ։ Արայիկը մեկ եղբայր ունի, որը պայմանագրային զինծառայող է։

Մեր տեղեկություններով` Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, նրան տեսնողներն ասում են, որ շատ լավ տրամադրություն ուներ, չէր դժգոհում ծառայությունից։ Անգամ խոսում էր ապագայի ծրագրերի մասին, որոշել էր ծառայությունից հետո կրթություն ստանալ և ծրագրավորող դառնալ։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: