Վերա Բրեժնևան «գաղտնազերծել» է Բաքվի «Ժարա» փառատոնում իր հետ պատահած միջադեպը

Նա պատմել է, որ կուլիսներում այդ պահին «ուրախ» է եղել, որովհետև ոչ ոք չէր կարող այդ ծուխը դադարեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Բաքվում «Ժարա» փառատոնում արձանագրվել է արտակարգ պատահար. հայտնի երգչուհի Վերա Բրեժնևայի ելույթի ընթացքում տեղի է ունեցել տեխնիկական համակարգի խափանում, բեմը ծածկվել է ծխով։ Միջադեպի մասին Instagram–ում պատմել է երգչուհին։

«Հետաքրքիր դեպք։ zharafest–ում ելույթի ժամանակ տեղի ունեցավ հրատեխնիկական համակարգի խափանում։ Ես այդ մասին չգիտեի, ուղղակի ուշադրություն դարձրեցի սառը ծխի տարօրինակ ամպին, բայց կարծեցի` մտահղացումն է այդպիսին, և որոշեցի երգել։ Ինչպես պատմեցին ականատեսները, այդ պահին կուլիսներում «ուրախ» էր, որովհետև ոչ ոք չէր կարող դադարեցնել ծուխը, բայց որոշեցինք ելույթը չընդհատել», – գրել է Բրեժնևան։

«Կներես, մամ». Վերա Բրեժնևայի դուստրը որոշել է այլևս չլինել մոր «կրկնօրինակը»․ լուսանկար

Նա նշել է, որ ելույթը չընդհատելու որոշումը ճիշտ էր, քանի որ շոգ է եղել նույնիսկ սառը ծխի ամպի տակ, էներգետիկան թեժ է եղել։ Նա գրառումն ուղեկցել է #любитедругдруга (սիրեցեք միմյանց) հեշթեգով։

Հիշեցնենք, որ Վերա Բրեժնևան «ՎԻԱ Գրա» փոփ խմբի նախկին անդամ է։