ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Սևանա լճում այսօր 13 և 25 տարեկան քաղաքացիներ են ջրահեղձվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- նշած է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Մինչ փրկարների ժամանելը քաղաքացիները ջրից դուրս են բերել 13-ամյա երեխային, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել 25-ամյա Ս.Բ.-ի դին: