ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոս — Sputnik. Մոսկվայում «Միսիս Ռուսաստան» են ընտրել։ Հաղթող է ճանաչվել Գելենջիկի 33-ամյա բնակիչ Եկատերինա Նիշանովան։ Նա երկու որդի ունի։
Եկատերինայի հաղթանակը սոցցանցերում քննադատությունների ալիք է բարձրացրել։
Ոմանք վրդովվել են` «իսկական ռուս գեղեցկուհիները» ո՞ւր են անհետացել։ Մյուսներն էլ նշել են, որ Նիշանովան չարաշահել է գեղեցկացնող ներարկումները։
Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել նաև, որ կնոջ հաղթանակի գործում մեծ ներդրում ունի նաև գործարար ամուսինը։
Telegram–ի Yobajur ալիքը` հղում անելով իր ընթերցողներից մեկին պնդում է, որ Նիշանովայի հաղթանակը մրցույթում կանխորոշված էր։
Ինքը` հաղթողը ՌԵՆ ՏՎ–ին տված հարցազրույցում պատմել է, որ մրցույթին պատահաբար է մասնակցել, ընկերուհու խորհրդով։
Կնոջ առաքելությունը մայրանալն է. «Միսս Տիեզերք Արմենիան»` երազանքների և նպատակների մասին
Նիշանովան իրավունք է ստացել ներկայացնելու Ռուսաստանը «Միսսիս Գլոբ» ամենամյա միջազգային հեռուստամրցույթին։
Ռուսաստանի առաջին վիցե–միսսիս դարձավ Աննա Միտրոֆանովան, երկրորդը` Վլադա Բրեմը, երրորդը` Սվետլանա Ժավորոնկովը, չորրորդը` Նատալյա Ռեզնիկովան։ «Միսսիս Ռուսաստան Գլոբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Քսենյա Կրիվկոն` Կեմերովոյից։
Գոհար Հարությունյանը` գեղեցկության մրցույթների, ամուսնու, 5 երեխաների մասին. անկեղծ զրույց
«Միսսիս Ռուսաստանին» մասնակցում էին 22-43 տարեկան կանայք։ Մասնակցության համար պարտադիր երկու պայման կար. անձնագրում պետք էր ունենալ ամուսնության մասին վկայող կնիք և առնվազն մեկ երեխա։ Այս տարի մասնակցում էին 27 գեղեցկուհիներ, որոնք միասին 58 երեխա և 6 թոռ ունեն։