Լևոն Արոնյանը ԱՄՆ մրցաշարում առաջատար է

Լևոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ ԱՄՆ–ում անցկացվող միջազգային մրցաշարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը վեցերորդ տուրում հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Լենյեր Դոմինգեսին, որի հետ խաղացել է ոչ–ոքի և այժմ 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Grand Chess Tour կայքը։

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում պարտության մատնեց ադրբեջանցի մարզիկին

Ավելի վաղ Արոնյանը հերթով հաղթել էր Մաքսիմ Վաշյե Լագրավին (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան)։ Երրորդ տուրում, հանդես գալով սևերով, Արոնյանը հաղթեց արդբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին։ Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը ոչ-ոքի էր խաղացել Դին Լիժենի հետ (ՉԺՀ):

Մրցաշարի հինգերորդ տուրում Արոնյանը, կրկին խաղալով սևերով, հաղթել է աշխարհի գործող չեմպիոն նորվեգիացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին:

Արոնյանն աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում. ադրբեջանցի Մամեդյարովը նրանից հետո է

Նշենք, որ Սենթ Լուիսի (ԱՄՆ) արագ շախմատի միջազգային մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։