Հրաժեշտի հանդիպում. ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, համատեղ ծրագրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր իր գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով:

Իրենց օրենքից վեր դասող մարդկանց ժամանակն անցել է. Հայաստանում ԵՄ դեսպան

Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդից, դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն է հայտնել անցնող ժամանակահատվածում ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը:

Իրանի դեսպան. մենք միշտ մեր քրիստոնյա հարևանի կողքին ենք

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ քարտուղար Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություն մաղթել վերջինիս նոր նշանակումներում:

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, համատեղ ծրագրերին: