Բրիտանացի գանգստերի լուսանկարն այնքան է ոգևորել օգտատերերին, որ ոստիկանները միջամտել են

Բրիտանացի հանցագործի և ոստիկանների հասցեին օգտատերերը հեգնական և վիրավորական մեկնաբանությունների տարափ են տեղացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայում հետախուզման մեջ գտնվող հանցագործի լուսանկարի տակ արված Facebook-յան գրառումներն այնքան հեգնական և նույնիսկ վիրավորական բնույթի են եղել, որ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։

Մեկնաբանությունների  պատճառը տղամարդու արտասովոր սանրվածքն է։

2017 թվականին Ջերմեյն Թեյլորին դատապարտել էին 3 տարի ազատազրկման` թմրանյութերի առաքման համար։ 2018 թվականի դեկտեմբերին երիտասարդին ազատ արձակեցին։ Որոշ ժամանակ անց նա խախտեց ազատության մեջ գտնվելու կանոնները և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։

Ո՞վ է ուզում Գոգեն դառնալ. խզբզոցը հնարավոր է իրական գլուխգործոցի վերածել

Ի պատասխան հեգնական մեկնաբանությունների`ոստիկանությունը հիշեցրել է օրենքի մասին, համաձայն որի սոցցանցերում արգելված է անհարգալից, վիրավորական արտահայտություններ գրել։ Իրավապաների այդ հայտարարությունը ավելի է «բորբոքել» օգտատերերին և նրանք շարունակել են գրառումներ անել։