Արմեն Սարգսյանը Լոնդոնից կմեկնի Իսպանիա

Լոնդոնում Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահը այժմ էլ աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Փոխվելուց պետք է չվախենալ. Արմեն Սարգսյան

«Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: