Կարմիր սրտիկով եռաչքանի տեսուչ. տարօրինակ լուսացույցների լուսանկարները

Sputnik

Ստեղծագործական մոտեցում կարելի է ցուցաբերել նաև նման սովորական, սակայն շատ անհրաժեշտ այս սարքի`  լուսացույցի նկատմամբ։ Ճանապարհային երթևեկության էլեկտրոնային այս կարգավորիչը ստեղծել են Անգլիայում, իսկ 1868 թվականին Ջոն Փիք Նայթը ստեղծեց ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցը։

Տարբեր երկրներում այսօր շատ արտասովոր լուսացույցներ են տեղադրված, որոնց վրա կարելի է ամենատարբեր նշաններ ու պատկերներ տեսնել։ Sputnik Արմենիան այս անգամ իր ընթերցողին է ներկայացնում զբոսաշրջիկների ուշադրությունը գրավող լուսացույցների ընտրանին։

1 / 8
Էլվիս Փրեսլիի ուրվապատկերով լուսացույց գերմանական Բադ Նաուհայմ քաղաքում
2 / 8
Բացառիկ լուսացույց Թաիլանդում
3 / 8
«Լուսացույց` ոտքերի տակ» նախագծի վերագործարկում Մոսկվայում
4 / 8
Լուսացույցներից ծառ Լոնդոնում
5 / 8
«Ես քեզ սիրում եմ» գրությամբ լուսացույց Դորտմունդում
6 / 8
Ժպիտ` փարիզյան լուսացույցի վրա
7 / 8
Չեխ նկարիչ Roman Týc–ի նկարով լուսացույց Պրահայում
8 / 8
Ճչացող մարդու պատկերով լուսացույց Պարագվայում