Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին

Ծաղկաձորն իր տանիքի տակ է հավաքել աշխարհի 6 երկրների թատերախմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի –Sputnik. Ֆրանց Կաֆկայի «Դղյակը» վեպի մոտիվներով մանրապատում` Լեհաստանից ժամանած թատերախմբի կողմից և բեմադրություններ` աշխարհի տարբեր երկրներից. Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի VII միջազգային փառատոնը, որը բազմաթիվ անակնկալներ է խոստանում։

Փառատոնը կտևի մինչև օգոստոսի 15-ը։  Այս տարի դրան մասնակցում են թիմեր 7 երկրից `Հայաստանից, Արգենտինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իրանից։

Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին

«Սա հիանալի հնարավորություն է հայ հանդիսատեսի համար ծանոթանալու ոչ միայն մնջախաղի,այլև օտարերկրյա բեմադրությունների հետ և հասկանալու թատերական մշակույթը», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Նրա խոսքով` փառատոնն անցկացվելու է ոչ միայն Ծաղկաձորում, այլև Դիլիջանում։ Դադասյանն ամենից շատ հավանել է լեհ թատերախմբի ներկայացումը։

Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին

Ռուսաստանից եկած թատերախումբը բերել էր ներկայացում, որը պատմում էր մի աղջկա մասին, որը տարբեր իրավիճակներում է հայտնվում և փորձում ամեն կերպ դուրս գալ այդ իրավիճակներից։ Ռուսաստանից ժամանած թատերախմբի արտիստներից մեկը` Էլինա Մաթևոսյանը, ասում է, որ արդեն հասցրել է ծանոթանալ հայկական կոլեկտիվի հետ և տեսնել Ծաղկաձորի տեսարժան վայրերը։

Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին

Փառատոնի շրջանակում հյուրերն ու հանդիսատեսը հնարավորություն ունեն գնահատելու ոչ միայն բեմադրությունները, այլև փողոցում ցուցադրվող ներկայացումները։  Մասնակիցների համար կանցկացվեն նաև վարպետության դասընթացներ։

Փառատոնի գլխավոր մրցանակը Լեոնիդ Ենգիբարյանի անվան ոսկե մեդալն է։

Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին

«Մնջախաղի հանճարը», ինչպես Ենգիբարյանին անվանում էր դերասան Մարսել Մարսոն, կյանքից հեռացավ ողբերգական հանգամանքներում 1972 թվականին, 37 տարեկան հասակում։ Նրա յուրաքանչյուր ներկայացման մեջ փիլիսոփայություն, հանելուկ, իմաստ կար։ Նրանից կարճ պատմվածքների փոքրիկ ժողովածու է մնացել, որը երկար ժամանակ արգելված էր հայրենիքում։ «Տխուր ծաղրածուի» այդ փոքր ժողովածուն նրան դարձնում է իր ժամանակի մեծագույն փիլիսոփաներից մեկը։

Կաֆկայի «Դղյակը» Հայաստանում. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնը հիացրեց հանդիսատեսին