Ժամանակավոր կդադարեցվի Արշակունյաց պողոտայի և Սյունիքի որոշ համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և հայցում է սպառողների ներողամտությունը, խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և հայցում է սպառողների ներողամտությունը, խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: