Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Համահայկական 7–րդ ամառային խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 3 նոր պետություն` ԱՄԷ-ն, Իրաքը, Չեխիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Արցախում մեկնարկած և Հայաստանում շարունակվող Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին իրենց ծավալներով։ 35 պետության, 161 քաղաքներից հայրենիք են ժամանել 5244 մարզիկ ու մարզիչ։ Նրանք մրցում են 17 մարզաձևում։ Ընդհանուր առմամբ խաղերի համար սփյուռքից Հայաստան եկածների թիվն անցնում է 10 հազարը։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր`14 քաղաքի 368 մազիկ այստեղ իրենց ուժերն են չափում հայրենակիցների հետ։ 2–րդ և 3–րդ տեղերում` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակություններն են։

Համահայկական 7–րդ ամառային խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 3 նոր պետություն` ԱՄԷ-ն, Իրաքը, Չեխիան։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ, ավստրալիահայ Սարգիս Տեր- Պետրոսյանը կարծում է, որ այս խաղերը հայապահպանման ծրագրի կարևոր մաս են կազմում։ Նրա խոսքով`այս տարի Ստեփանակերտում տեղի ունեցած բացումը շատ խորհրդանշական էր, ինքնատիպ ու գեղեցիկ։ Այն նաև աննախադեպ էր` իր ծավալով։

Մուսա լեռում վառված ջահը հասավ Արցախ. Ստեփանակերտում մեկնարկեց «Համահայկական խաղեր»-2019

Պետրոսյանն առաջին օրվանից մասնակցել է այս մեծ ծրագրին, այն դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը:

«Հեշտ չէ պահել հայկականը, սակայն տեղի ազգային միություններն ու Հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ անում են հայրենիք-Սփյուռք կապն ամրացնելու համար: Խաղերի մասնակիցների համար դա շատ կարևոր է»,–ասում է Տեր–Պետրոսյանը:

Նա կարծում է, որ ժամանակն է երիտասարդներին մասնակից դարձնել Համահայկական խաղերի կոմիտեի գործերին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամը վստահեցնում է, որ դրսում գործող հայկական կազմակերպությունների նպատակը հայապահպանությունն է, և Համահայկական խաղերը դրա բաղկացուցիչ մասն են:

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, օգոստոսի 6–ին հանդիսավոր արարողությամբ տրվեց Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկը։ Բացման արարողությանը մասնակցում են Հայաստանի ու Արցախի ղեկավարները, կառավարության ու խորհրդարանի անդամները։Համահայկական 7-րդ խաղերի ջահն այս տարի վառվել է Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան գագաթին` ներկայիս Թուրքիայի տարածքում, Միջերկրական ծովի ափին։

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Այստեղից համահայկական մարզական միասնությունը խորհրդանշող ջահն անցել է պատմական Հայաստանի Վան, Անի, Մուշ, Իգդիր և Ղարս քաղաքներով, որոնց քաղաքապետերը նույնպես հրավիրվել են  ներկա գտնվելու Համահայկական խաղերին։

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Մուշ-Անի ճանապարհին պատվիրակության անդամները համահայկական խաղերի ջահը խոնարհել են հայ ազգային –ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին, ապա փոխանցավազքով հասել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Հիշեցնենք` Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքով Երևանի Հրազդան մարզադաշտ էր բերվել 1999 թվականի օգոստոսին ու վառվել օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ձեռամբ։

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Հայաստանի և Սփյուռքի միջև կապն ամրապնդելու մարզական մտահղացումը ծնվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին, բայց քաղաքական իրադարձությունները, ԽՍՀՄ փլուզումն ու արցախյան պատերազմը հետաձգեցին դրա իրականացումը։

Համահայկական 7–րդ ամառային խաղերն աննախադեպ էին. ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ-ից

Առաջին համահայկական խաղերն անցկացնելու որոշումն ընդունվեց 1999թ.–ին` Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք։

Առաջին խաղերին մասնակցում էր 23 երկրների 1141 մարզիկ։