ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հաղորդավար ու երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել` ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը: Այս օրերին նրանք իրենց հանգիստն են անցկացնում Իտալիայում:
«Այսպիսի էլեգանտ ընկերուհու հետ ես չեմ վախենում հորդառատ անձրևից կամ կիզիչ արևից»,-լուսանկարին կից գրել է Լևինան:
Ժաննայի էջի հետևորդներին գերել է ոչ միայն Իտալիան, այլև աղջիկների գեղեցիկ կերպարը:
«Դուք հիասքանչ եք», «Գեղեցկուհի եք», «Ժաննա, հաճախ կարճ հագեք, Ձեզ շատ է սազում»,- գրել են նրանք:
Հրապարակումն ավելի քան 24.000 մարդ է հավանել:
Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են ավելի քան 20 տարի: Նրանք ամուսնացել են 1998 թվականին: 2004-ի ամռան վերջին զույգը աղջիկ ունեցավ, նրան անվանեցին Ժասմին: Մարտիրոսյանի որդին ծնվեց 2009-ի հոկտեմբերին, նրա անվանեցին Դանիել:
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր թուլության մասին