Մեկ լավ փոխանցում և դեղին քարտ. «Արսենալը» մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալը» Անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկած առաջնության առաջին տուրում 1:0 հաշվով հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ:

Ռուս միլիարդատերն ուզում է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել

Միշտ էլ կարևոր է, երբ թիմը ներքին առաջնությունը մեկնարկում է հաղթանակով: Դա հաջողվեց զինագործներին, բայց երեք միավորը Ունայ Էմերիի թիմին տրվեցին մեծ դժվարությամբ: «Սենտ Ջեյմս Պարկում» դաշտի տերերը՝ «Նյուքասլի» ֆուտբոլիստները, հավասար պայքար մղեցին լոնդոնյան թիմի հետ, բայց խուսափել պարտությունից չհաջողվեց:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ: Հայ ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք կատարեց: Հենրիխի կողմից եղավ շատ լավ փոխանցում դեպի Օբամեյանգը, բայց «Արսենալի» հարձակվողը հարվածեց դարպասապահին: Բացի այդ հայ ֆուտբոլիստը նաև զգուշացվեց և դեղին քարտ ստացավ: