Արմեն Բարսեղյանը դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն

Եվրոպայի առաջնությունում մինչև 12 տարեկանների մրցաշարում հաջող է հանդես եկել նաև Ռոբերտ Փիլիպոսյանը և դարձել արծաթե մեդալակիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությում մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արմեն Բարսեղյանը դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն

Սլովակիայում ավարտվել են շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները:Եվրոպայի առաջնությունն անցկացվել է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին 29 շախմատիստ:

Կրկին մեդալ ունենք. նախարարը լավ լուր է հայտնել

Մեր շախմատիստներից հիանալի է հանդես եկած Բարսեղյանը նաև 47 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Նրա մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:

Եվրոպայի առաջնությունում մինչև 12 տարեկանների մրցաշարում հաջող է հանդես եկել նաև Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

Լավագույն տասնյակում տեղեր են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար գրավել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները: