ԵՐԵՎԱՆ, 111 օգոստոսի – Sputnik. Գորիս-Երևան ճանապարհին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշջվել. 29-ամյա վարորդը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունն ահազանգը ստացել է ժամը օգոստոսի 10-ին, ժամը` 23։00։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Ս.Գ.-ն և 28-ամյա Գ.Մ.-ն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: