Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Սահմանվել են այլընտրանքային ավտոճանապարհներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Սողանք Հայաստանի գյուղերից մեկում. ճանապարհը երկկողմանի փակ է

«Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները` Ստեփանավան-Տաշիր-Գոգավան , Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Նշենք, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: