Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում պարտության մատնեց ադրբեջանցի մարզիկին

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի երրորդ տուրում պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Այդ մասին հայտնում է Grandchesstour.org-ը։

Լևոն Արոնյան- Սերգեյ Կարյակին` ոչ–ոքի

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և ադրբեջանցի մարզիկին պարտության  մատնեց1։0 հաշվով։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդ տուրում` ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։

Նշենք, որ այսօր կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն չինացի Դին Լիրենր, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։ Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ 

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։