Կոտայքի մարզում 32-ամյա քաղաքացի է կորել

Որոնողական աշխատանքներին մասնակցում են փրկարարները, ոստիկաններն ու կորած քաղաքացու հարազատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «911» ծառայություն օգոստոսի 11-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Արզական գյուղի բնակիչ 32-ամյա Լ.Ս.-ն տանից դուրս է եկել կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ողբերգական պատահար Գորիս-Երևան ավտոճանապարհին. մեքենան կողաշրջվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի: